Մերձավոր Արևելք

Սիրիայում քրդական ուժերի հետ բախման հետևանքով սիրիացի երկու զինվոր է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում քրդական ուժերի հետ բախման հետևանքով սիրիացի երկու զինվոր է զոհվել

Սիրիայի Ռակկա նահանգի Մաադան շրջանում նոյեմբերի 20-ի վաղ առավոտյան սիրիական բանակի դիրքերի վրա քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հարձակման հետևանքով երկու զինվոր է զոհվել, կան նաև վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությունը։

Սիրիայի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ տարբեր տեսակի զենքերով ծանր հրետակոծությունից հետո քրդական ուժերը գրավել են մի քանի դիրքեր։ 

Բախումները տեղի են ունեցել  քրդական ուժերի և Սիրիայի պաշտպանության ուժերի միջև լարվածության սրման ֆոնին․ շփման գոտիներում ավելի քան տասը օր անընդմեջ փոխհրաձգություններ են տեղի ունենում Մաադան քաղաքի մոտակայքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում