Թրամփը ստորագրել է Էփշթեյնի գործով նյութերը հրապարակելու մասին օրինագիծը

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված օրինագիծը, որով նախատեսվում է հրապարակել մանկապղծության մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործի վերաբերյալ նյութերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թրամփը գրառում է կատարել Truth Social-ի իր էջում։

Թրամփը նշել է, որ ֆինանսիստը, ով 2019 թվականին ինքնասպանություն է գործել, հազարավոր դոլարներ է նվիրաբերել Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչներին։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Էփշթեյնը սերտ կապեր է ունեցել այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը և Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը։

«Ճշմարտությունն այդ դեմոկրատների մասին և նրանց կապը Ջեֆրի Էփշթեյնի հետ կարող է շուտով ի հայտ գալ, քանի որ ես հենց նոր ստորագրել եմ օրենքը Էփշթեյնի ֆայլերը հրապարակելու վերաբերյալ»,- նշել է նա։ 

Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նյութերը պետք է հրապարակի 30 օրվա ընթացքում։

Նոյեմբերին դեմոկրատները հրապարակել էին Էփշթեյնի էլեկտրոնային նամակագրությունից հատվածներ նրա մի քանի ծանոթների և մտերիմ գործընկերների հետ։ Այդ նամակագրությունից հետո սկսվեցին ենթադրություններ այն մասին, որ Թրամփը կարող էր տեղյակ լինել ֆինանսիստի հանցագործությունների մասին։ Սպիտակ տունը դեմոկրատների գործողությունները բնութագրեց որպես նախագահին զրպարտելու փորձ։

Էփշթեյնը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել էր, որ ունեն ապացույցներ, որ 2002-2005 թվականներին Էփշթեյնը իր Մանհեթենի տուն այցելություններ է կազմակերպել տասնյակ անչափահաս աղջիկների համար, ամենափոքրը՝ 14 տարեկան։ Էփշթեյնի ընկերների և ծանոթների շրջանում մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ են եղել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև շատ այլ երկրներից, այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։ ԱՄՆ-ում ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպան լինելուց հետո։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ