1 րոպեի ընթերցում
Գազայի հատվածին Իսրայելի բանակի հասցրած հարվածների հետևանքով նոյեմբերի 19-ին զոհվել է 11 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Լրատվամիջոցը վկայակոչելով տեղի բժշկական աղբյուրներին՝ տեղեկացնում է, որ մարդիկ զոհվել են Գազա և Խան Յունիս քաղաքներում։ Նշվում է, որ 5 մարդ զոհվել է Գազայի Ազ-Զեյթուն թաղամասի շենքերից մեկում գտնվող փախստականների հանգրվանին հասցված ավիահարվածի, մնացածը՝ Խան Յունիսի արևմտյան Էլ-Մավասի թաղամասի վրա անօդաչու թռչող սարքերով ձեռնարկված գրոհի հետևանքով։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հոկտեմբերի 10-ին կնքվել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագիր։ Դրանից հետո Իսրայելը բազմիցս հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ դա հիմնավորելով պաղեստինյան կողմից հրադադարի խախտուման դեպքերով։
Գազայի հատվածի իշխանությունների տվյալներով՝ հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական ուժերն իրականացրել են ավելի քան 280 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է 280, վիրավորվել՝ 672 մարդ։