Թուրքիա

Էրդողանը կարևորել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը կարևորել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր նշանակություն է տալիս Ուկրաինայում հակամարտության լուծման հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ նոյեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած բանակցություններից հետո։

«Ամենից առաջ, մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարագացնեն հրադադարի հաստատումը և արդար ու հաստատուն խաղաղության ճանապարհ կհարթեն։ Մեծ նշանակություն ենք տալիս այս գործընթացին մեր դաշնակից Միացյալ Նահանգների մասնակցությանը»,- նշել է Էրդողանը լրատվամիջոցների համար կատարած հայտարարությունում։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում