Ռուսաստան

Գրոսին Ուկրաինայում տեղի ունեցող մարտերը համարում է գլխավոր ռիսկը միջուկային անվտանգության համար

1 րոպեի ընթերցում

Գրոսին Ուկրաինայում տեղի ունեցող մարտերը համարում է գլխավոր ռիսկը միջուկային անվտանգության համար

Ուկրաինայում տեղի ունեցող մարտական ​​գործողությունները հիմնական ռիսկն են գլոբալ միջուկային անվտանգության համար, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Այսօր միջուկային անվտանգության համար գլխավոր ռիսկը մնում է Ուկրաինայում պատերազմը: Այն, որ այնտեղ մինչև հիմա  միջուկային միջադեպ տեղի չի ունեցել, չի նշանակում, թե դա չի կարող տեղի ունենալ ապագայում: Ըստ էության, այդ ռիսկն աճում է  զինված հակամարտության էսկալացմանը զուգահեռ», - ասել է նա:

ԱՄԷԳ գլխավոր տնօրենը նաև ուշադրություն է հրավիրել Զապորոժիեի ատոմակայանում (ԶԱԷԿ) օգտագործվող ջրի սառեցման խնդրին երկարաժամկետ լուծում գտնելու անհրաժեշտության վրա:

«Չափազանց մեծ կարևորություն ունի  ԶԱԷԿ-ում միջուկային միջադեպի կանխման խնդիրը: Նույնիսկ հաշվի առնելով բոլոր վեց ռեակտորների սառը դադարի ռեժիմում գտնվելու փաստը, պետք է գտնել կայանում օգտագործվող ջրի սառեցման երկարաժամկետ լուծում», - նշել է Գրոսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում