Կկայանա «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2025 թվականի գալա համերգը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ նոյեմբերի 19-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կկայանա «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2025 թվականի եզրափակիչ գալա համերգը։ Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն:

Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծրագրի ղեկավարը՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գալա համերգը նպատակային ծրագրի կարևոր մասն է, որի ընթացքում ներկայացվում են տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, առաջընթացը և ծրագրի մասնակիցների ստեղծագործական ու կատարողական ձեռքբերումները։ 2025 թ. համերգային ծրագրում կհնչեն հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11–20 տարեկան բացառիկ տաղանդավոր երաժիշտ-կատարողների (դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարողական հմտությունների խորացմանը և միջազգային ասպարեզում նրանց մրցունակության բարձրացմանը։ 2025 թվականին իրականացվել են անհատական դասընթացներ, վարպետության դասեր, համերգային ելույթներ և մասնագիտական խորհրդատվություն՝ ներգրավելով ոլորտի առաջատար մասնագետներին։

2025 թ. ծրագրում ընդգրկված են նոր անդամներ, որոնց հաջողությունները փաստում են նախաձեռնության արդյունավետությունն ու  դրա շարունակականության կարևորությունը: 

Ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդներին, զարգացնել և կատարելագործել նրանց մասնագիտական և բեմական կարողությունները, խրախուսել միջազգային մրցույթներին, փառատոներին և նախագծերին նրանց մասնակցությունը, ձևավորել արդյունավետ հարթակ՝ ոլորտի փորձառու երաժիշտների գիտելիքները սաներին փոխանցելու համար: 

«Մեկնարկ» ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկում։ 

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին