Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, Ալիսոն Հուքերին դիմավորել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը: 

Բարձրաստիճան հյուրն ու նրան ուղեկցող խմբի անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, ապա շրջել հուշահամալիրի տարածքով. Հուշապատի մոտ նանք կանգ են առել Հայոց ցեղասպանության տարիներին Կոնստադնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հուշաքարերի մոտ։

Հենրի Մորգենթաուն եւ Կլարա Բարտոնը զգալի դերակատարություն են ունեցել հայերին ցուցաբերվող աջակցության ծրագրերում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում