ՀԾԿՀ նախագահը ներկայացրել է հանձնաժողովի անդամների՝ Թուրքիա այցելության նպատակը

2 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 3 անդամ հոկտեմբերին մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի աշխատաժողովին:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով շրջանառվող քննարկումներին, թե ՀԾԿՀ անդամները Թուրքիա են այցելել իբր ՀԷՑ-ը Թուրքիային վաճառելու բանակցությունների համար: 

«Այո, հանձնաժողովի 3 անդամ՝ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանն ու Ելենա Բաբոյանը մեկնել են Թուրքիա այս տարվա հոկտեմբեր ամսին: Հայաստանը 1999թ-ից հանդիսանում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ոչ միայն անդամ, այլ նաև հիմնադիր անդամ: Ասոցիացիայում ընդգրկված են աշխարհի 47 երկրներ: Ի ուրախություն մեզ՝ այս տարի մայիս ամսին իմ գլխավորությամբ պատվիրակությունը մասնակցել է ասոցիացիայի աշխատաժողովներին Օմանում: Հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը 3 տարով ընտրվել է այդ ասոցիացիայի նախագահության անդամ»,-ասաց Մեսրոպյանը: 

Նրա խոսքով՝ ասոցիացիան տարին 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ է հրավիրում: Եվ այդ օրերի ընթացքում 47 երկրների պատվիրակները քննարկում են էներգետիկային վերաբերող բազմաթիվ հարցեր: ՀԾԿՀ նախագահն ասաց, որ Հայաստանի համար այս ժամանակաշրջանում օրակարգային են վերականգնվող՝արևային էներգետիկային առնչվող խնդիրները: Ինչպես նաև կան շուկայի ազատականացման վերաբերյալ օրակարգային խնդիրներ:  

«Թուրքիա այցելության ընթացքում հիմնականում այս խնդիրներն են շոշափվել: Հետևաբար, ի լուր աշխարհի հայտարարել, թե իբր գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որ ՀԷՑ-ը վաճառեն թուրքերին, նման է գեբելսյան քարոզչությանը, որ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն»,-ասաց նա՝ շեշտելով, որ նման բան պարզապես չկա: 

Վերջին օրերին մի խումբ հանրային գործիչներ և լրատվամիջոցներ տեղեկություններ էին շրջանառում, թե իբր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները Թուրքիա են այցելել այդ երկրին ՀԷՑ-ի վաճառքի հարցով բանակցությունների համար։  

Հայերեն Русский

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26