Մեքքայից Մեդինա ուխտավորների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 42 հնդիկ ուխտավոր է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է India Today հեռուստաալիքը։

Նշվում է, որ մուսուլմանական ուխտագնացության եկած ուխտավորներին Մեքքայից Մեդինա տեղափոխող ավտոբուսը բախվել է դիզելային բեռնատարի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ շատ ուղևորներ տեղում մահացել են, իսկ մի քանիսը՝ ծանր վիրավորվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները արագ ժամանել են դեպքի վայր՝ իրականացնելով փրկարարական գործողություններ և բժշկական օգնություն ցուցաբերելով տուժածներին։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։ Նա նշել է, որ Ռիադում գտնվող հնդիկ դիվանագետները և Ջիդդայում գտնվող գլխավոր հյուպատոսությունը ցուցաբերում են ողջ հնարավոր աջակցությունը վիրավոր քաղաքացիներին և վթարի զոհերի հարազատներին։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ