Հայաստանում մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը, որն անցկացվում է «Վերծանելով ստեղծարար արդյունաբերությունը» խորագրի ներքո։

Միջոցառումն անցկացվում է մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ մշակույթի, հետազոտության և նորարարության խաչմերուկում ձևավորված համաժողովը միավորել է քաղաքականություն մշակողներին, դոնորներին, պրոդյուսերներրին և արվեստագետներին` քննարկելու Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ֆորումի բացմանը ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքը։

«Մեր երկրում ձևավորվում է մշակութային նոր մտածողություն՝ հիմնված նորարարության, գիտելիքի և համագործակցության վրա։ Հայկական արվեստն ու մշակույթը մեր ինքնության արժեհամակարգի անքակտելի մասն են, սակայն մշակույթը նաև նորարարության, տնտեսական և համայնքային զարգացման կարևոր տարր է։ Ստեղծարար արդյունաբերությունը հզոր ուժ է՝ մշակութային ինքնարտահայտման, միջազգային համագործակցության և տնտեսական աճի համար։

ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է մշակութային քաղաքականության ապակենտրոնացման և ներառականության մոտեցումը՝ մշակութային կյանքին մասնակից դառնալու հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ բնակության վայրից։

Մշակութային սպառման ուսումնասիրությունն այս համատեքստում խիստ կարևոր գործիք է։ Մշակույթի հասանելիության, մասնակցության ձևերի և հասարակական ընկալումների վերլուծության արդյունքում ստացված տվյալները թույլ են տալիս կառուցել առավել արդյունավետ, ճշգրիտ և երկարաժամկետ ծրագրեր։

«ԱՍԱ» ծրագիրը հանդիսանում է Հայաստանի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնություններից մեկի՝ մշակութային ձեռնարկությունների և ստեղծարար բիզնեսների հզորացմանն ուղղված «Կատապուլտ» ծրագրի շարունակությունը՝ վկայելով արձանագրված դրական արդյունքների մասին: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում զարգացնել ստեղծարար և նորարարական ոլորտները։

Լիահույս եմ, որ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի ստեղծարար արդյունաբերությունների զարգացման համար նոր գաղափարների ձևավորմանը և միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակմանը»,- մասնավորապես նշվում է նախարարի խոսքում։

Նախարարը նաև ընդգծել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության ռազմավարական կարևորությունը՝ հայ արվեստագետների և մշակութային գործիչների ներկայացվածությունը միջազգային հարթակներում ապահովելու, մշակութային երկխոսությունը և ստեղծարար տնտեսության զարգացումը խթանելու տեսանկյունից։

Համաժողովն անցկացվել է պանելային քննարումների ձևաչափով։
Տեղացի և միջազգային փորձագետների, որոշում կայացնողների և ստեղծարար ոլորտի ակտիվ գործիչների մասնակցությամբ քննարկվել են մշակութային քաղաքականության հիմնարար հարցեր, որոնք վերաբերել են ռեսուրսների և հնարավորությունների ապակենտրոնացմանն ու թվայնացմանը, ոլորտի աջակցության ռազմավարական հեռանկարներին, արվեստագետների իրավունքներին, մշակութային և ստեղծարար ոլորտների միջոլորտային համագործակցությանը։

Պանելային քննարկումներն ուղեկցվել են տեղացի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ:

Համաժողովը կեզրափակվի «Բիզնեսն՝ արվեստին» մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում կպարգևատրվեն այն ընկերությունները, որոնք աջակցում են արվեստին և նպաստում մշակույթի զարգացմանը։

«ԱՍԱ» համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «ArtNexus» ծրագրի, AGBU Armenia-ի և JHM հիմնադրամի աջակցությամբ: ASA Ֆորում 2025-ի գործընկերներն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։

Հայերեն العربية

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը