Հայաստանի ԱԳ նախարարն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14–ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապաուշվիլիի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի՝ վրացական կողմից ղեկավար Գեորգի Վոլսկին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխառադզեն և բարեկամական խմբի անդամներ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ օրենսդիր մարմինների միջև առկա նախաձեռնություններին։ Երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների միջև բարեկամության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող օրակարգերի առաջմղման։

Արարատ Միրզոյանը և  Շալվա Պապաուշվիլին ընդգծել են Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի կարևորությունը՝ որպես թե՛ առկա համագործակցության արտահայտություն, թե՛ հետագա գործնական արդյունքների ապահովման կարևոր հիմք։

Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի վերածմանն արդյունավետ տարանցիկ և լոգիստիկ հանգույցի։

Հայերեն English Español Français Русский

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան