Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թբիլիսիում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի առանձնազրույցը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ օրակարգում էին ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում: 

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի արտաքին գործերի  նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որին կհաջորդեն մամուլի համար հայտարարություններ: 

Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում