«Ռոսատոմ»-ի և ԱԷՄԳ-ի ղեկավարները հանդիպում են անցկացնում Կալինինգրադում
1 րոպեի ընթերցում

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին սկսել են իրենց հանդիպումը Կալինինգրադում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Լիխաչովը և Գրոսին գլխավորում են Ռուսաստանի և ԱԷՄԳ-ի միջև խորհրդակցությունների հերթական փուլի պատվիրակությունները։
«Ռոսատոմ»-ի և ԱԷՄԳ-ի ղեկավարները միմյանց ձեռք են սեղմել և անցել սրահ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարդացեք հոդվածը` Русский