1 րոպեի ընթերցում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես՝ Տերյան - Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Տերյան - Մոսկովյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: