BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից հաղորդման մոնտաժման համար, սակայն հրաժարվում է փոխհատուցում վճարել

3 րոպեի ընթերցում

Բրիտանական BBC հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից 2024 թ. հոկտեմբերին հեռարձակված Panorama հաղորդման մոնտաժման հետ կապված սկանդալից հետո, սակայն հրաժարվել է փոխհատուցում վճարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Ընկերությունը հայտարարել է, որ հաղորդման մոնտաժումը «սխալ տպավորություն է ստեղծել, թե նախագահ Թրամփը բռնի գործողությունների ուղղակի կոչ է արել»։ BBC-ն նաև հայտարարել է, որ տվյալ հաղորդումն այլևս չի ցուցադրվի։

Թրամփի փաստաբանները սպառնացել են 1 միլիարդ դոլարի հայց ներկայացնել BBC-ի դեմ, եթե կորպորացիան հերքում չհրապարակի, ներողություն չխնդրի և փոխհատուցում չտրամադրի ԱՄՆ նախագահին։ 

BBC-ն հայտարարել է, որ Panorama ծրագիրը վերանայվել է Թրամփի ելույթի մոնտաժման վերաբերյալ քննադատությունից հետո։

«Մենք ընդունում ենք, որ մեր խմբագրումն ակամա ստեղծել է այն տպավորությունը, թե մենք ցուցադրում ենք ելույթի մեկ շարունակական հատված, այլ ոչ թե ելույթի տարբեր մասերից հատվածներ, և որ սա սխալ տպավորություն է ստեղծել, թե նախագահ Թրամփն ուղղակի կոչ է արել բռնի գործողությունների», - ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 13-ի երեկոյան։

BBC-ի փաստաբանները նամակ են գրել Թրամփի փաստաբանների թիմին, իսկ BBC-ի նախագահ Սամիր Շահն առանձին համակ է ուղարկել Սպիտակ տուն՝ ներողություն խնդրելով 2021 թ. հունվարի 6-ի նրա ելույթի մոնտաժման համար։

«Չնայած BBC-ն անկեղծորեն ափսոսում է այն բանի համար, թե ինչպես է տեսահոլովակը մոնտաժվել, սակայն մենք կտրականապես համաձայն չենք, որ առկա են հիմքեր զրպարտության հայցի համար», - նշել են կորպորացիայում։

Panorama հաղորդման ընթացքում, որը BBC-ն եթեր է հեռարձակել 2024 թ. հոկտեմբերին, 2021 թ. հունվարի 6-ի Թրամփի ելույթը մոնտաժվել է այնպես, որ կարելի է եզրակացնել, թե նա, իբրև, կոչ է անում գրավել ԱՄՆ Կոնգրեսի շենքը, թեև իրականում նա խոսել է խաղաղ միջոցներով քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտության մասին:

Մոնտաժված հատվածից անմիջապես հետո BBC-ն ցուցադրել է մարդկանց կադրեր, որոնք գնում են դեպի Կոնգրեսի շենք, ինչի պատճառով ստեղծվում է տպավորություն, թե նրանք հետևում են Թրամփի կոչին: Իրականում այդ կադրերը նկարահանվել են նախքան այն պահը, երբ Թրամփը սկսել է ելույթը Վաշինգտոնում իր հազարավոր կողմնակիցների առջև: 

Այս սկանդալի հետևանքով հրաժարական են տվել BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին, ինչպես նաև լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը: 

Եվրոպա

Թրամփը մտադիր է դատի տալ BBC-ին զրպարտության համար

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը