Եվրոպա

ԵՄ օդային տարածքի խախտումների պատճառով եվրոպական երկրները դժկամությամբ են ՀՕՊ համակարգեր տրամադրում. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

ԵՄ օդային տարածքի խախտումների պատճառով եվրոպական երկրները դժկամությամբ են ՀՕՊ համակարգեր տրամադրում. Զելենսկի

Եվրոպական երկրների ղեկավարներն ավելի քիչ պատրաստակամությամբ են սկսել Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել՝ անօդաչու թռչող սարքերի և կործանիչների կողմից ԵՄ երկրների օդային տարածքի խախտումների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում: 

Վոլոդիմիր Զելենսկու պնդմամբ՝ դա հոգեբանական ճնշում է, Ռուսաստանը նպատակ ուներ վախեցնել Եվրոպային և հասել է այդ նպատակին: 

Աշնան սկզբից ի վեր Եվրոպայի օդային տարածքում հայտնվում են անհայտ անօդաչու թռչող սարքեր։ Մոսկվան հերքում է այս միջադեպերին իր առնչությունը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով եվրոպական օդանավակայանները հաճախ ժամանակավորապես դադարեցնում են աշխատանքը:

Զելենսկին նաև Եվրամիությանը կոչ է արել լուծել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման շուրջ տարաձայնությունները, քանի որ նոր միջոցները կենսական նշանակություն ունեն Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար: Նա նշել է, որ Ուկրաինան սկսել է ԱՄՆ-ի հետ համատեղ ԱԹՍ-ներ արտադրել, և որ Կիևին ֆինանսական օգնություն է անհրաժեշտ: 

Եվրամիությունը ռուսական սառեցված ակտիվների շուրջ որոշումը հետաձգել է մինչև դեկտեմբեր: Այդ ակտիվների շնորհիվ Ուկրաինային կտրամադրվեր 140 միլիարդ եվրո: 

Հարցազրույցում Զելենսկին նաև հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բանակցությունների՝ հրադադարի հասնելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում