Եվրահանձնաժողովը շուրջ 6 միլիարդ եվրո կփոխանցի Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը Կիևին գրեթե 6 միլիարդ եվրո կփոխանցի G7-ի 45 միլիարդ եվրո վարկից, որը պետք է մարվի ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից և Ուկրաինայի համար ԵՄ-ի հիմնադրամից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։

«Այսօր մենք գրեթե 6 միլիարդ եվրո կհատկացնենք ERA-ի վարկից և Ուկրաինայի հատուկ հիմնադրամից», - ասել է նա։

ԵՄ-ն ավելի վաղ պարտավորվել էր մինչև տարեվերջ Ուկրաինային տրամադրել մոտավորապես 18 միլիարդ եվրո վարկ, որը պետք է մարվեր ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից՝ Մեծ յոթնյակի կողմից համաձայնեցված 45 միլիարդ եվրո վարկի շրջանակում։

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են ՌԴ արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտավորապես 300 միլիարդ եվրո։ Ավելի քան 200 միլիարդ եվրոն գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear-ի հաշիվներում։ 

Ռուսաստանը ռուսական ակտիվների սառեցումը Եվրոպայում բազմիցս որակել է որպես գողություն՝ նշելով, որ ԵՄ-ն թիրախավորում է ոչ միայն մասնավոր անձանց միջոցները, այլև Ռուսաստանի պետական ​​ակտիվները: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը: Նրա խոսքով, Ռուսաստանը նաև հնարավորություն ունի չվերադարձնել այն միջոցները, որոնք արևմտյան երկրները պահել են Ռուսաստանում: 

Հայերեն Русский

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար