Հաքան Ֆիդանը կարևորել է Սիրիայի հարցում Թուրքիայի և ԱՄՆ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չափազանց կարևոր է համարում Սիրիայի հարցի վերաբերյալ իր երկրի և ԱՄՆ-ի համագործակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Եգիպտոսի իր գործընկեր Բադր Աբդել Աթայի հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Հաքան Ֆիդանը հայտնել է, որ վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ մանրամասն քննարկել է Սիրիայի հետ կապված հարցերը:

«Սպիտակ տանը կայացած մեր բանակցությունները շատ արդյունավետ էին։ Մեզ հաջողվեց մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի միջև հանդիպումներից մի քանիսին։ Մենք կարողացանք հստակ ուրվագծել Թուրքիայի դիրքորոշումը Սիրիային առնչվող առանցքային հարցերի վերաբերյալ և փոխանցել մեր նախագահի տեսլականը։ Քննարկեցինք, թե Ամերիկան ​​և Թուրքիան ինչպես կարող են համատեղ լուծել այդ խնդիրները, հատկապես՝ երկրի միասնության և ամբողջականության պահպանման կարևոր հարցը։ ԱՄՆ-ի և Թուրքիայի, ինչպես նաև տարածաշրջանային երկրների միջև համագործակցությունը մեծ նշանակություն ունի»,- ընդգծել է Ֆիդանը:

Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է համատեղ նպաստի Սիրիայի նոր ղեկավարության հաջողությանը, կայունության և խաղաղության հաստատմանը, փախստականների վերադարձին:

Ֆիդանը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ում նախարարական մակարդակով շփումների ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում Սիրիայի և Իսրայելի միջև հավասարակշռության հաստատման վերաբերյալ համաձայնությունների հասնելու, ինչպես նաև այդ կապակցությամբ տարածաշրջանի երկրների մտահոգությունները փարատելու հարցեր:

Հայերեն فارسی Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից