Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Իտալիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել մի շարք ուղղություններով երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը:

Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի արդյունքների կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազության միջև համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, հանդիպումները՝ Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետայի, Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի, Իտալիայի Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահ Ջուզեպպե Մացիի և Վերաքննիչ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մարկո Դե Պաոլիսի, ինչպես նաև Իտալիայի Զինվորական դատական ​​խորհրդի փոխնախագահ Պիետրո Լաֆրանկոյի և Խորհրդի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

2023 թվականի հունիսի 30-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառման շրջանակում Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոյի հետ, ստորագրել էր Փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովմանն ու օրենքի գերակայության ամրապնդմանը: 

Հայերեն Русский

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres