Թրամփը մտադիր է դատի տալ BBC-ին զրպարտության համար

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստիպված կլինի զրպարտության համար դատական հայց հարուցել բրիտանական BBC հեռարձակման կորպորացիայի դեմ Panorama հաղորդման ընթացքում իր ելույթի խմբագրման հետ կապված սկանդալի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ 

«Կարծում եմ՝ ստիպված կլինեմ։ Ինչո՞ւ ոչ։ Որովհետև նրանք մոլորության մեջ են գցել հանրությանը։ Եվ նրանք դա խոստովանել են», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

«Նրանք իսկապես փոխել են հունվարի 6-ի իմ ելույթը, որը գեղեցիկ ելույթ էր, հանդարտեցնող ելույթ էր, իսկ նրանք այնպես են արել, որ այն արմատական հնչի։ Կարծում եմ՝ ես պարտավոր եմ դա անել, որովհետև չի կարելի մարդկանց թույլ տալ այդպես վարվել», - հավելել է Թրամփը։

BBC-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը սպառնացել է 1 միլիարդ դոլարի չափով հայց ներկայացնել, եթե կորպորացիան մինչև նոյեմբերի 14-ը չհեռացնի ԱՄՆ ղեկավարի խմբագրված ելույթով թողարկումը: Պահանջը վերաբերում է մեկ ժամ տևողությամբ Panorama հաղորդմանը, որը BBC-ն եթեր է հեռարձակել 2024 թվականի հոկտեմբերին: Այնտեղ 2021 թ. հունվարի 6-ի Թրամփի ելույթը մոնտաժվել է այնպես, որ կարելի է եզրակացնել, թե նա, իբրև, կոչ է անում գրավել ԱՄՆ Կոնգրեսի շենքը, թեև իրականում նա խոսել է խաղաղ միջոցներով քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտության մասին:

Մոնտաժված հատվածից անմիջապես հետո BBC-ն ցուցադրել է մարդկանց կադրեր, որոնք գնում են դեպի Կոնգրեսի շենք, ինչի պատճառով ստեղծվում է տպավորություն, թե նրանք հետևում են Թրամփի կոչին: Իրականում այդ կադրերը նկարահանվել են նախքան այն պահը, երբ Թրամփը սկսել է ելույթը Վաշինգտոնում իր հազարավոր կողմնակիցների առջև: 

Այս սկանդալի հետևանքով հրաժարական են տվել BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին, ինչպես նաև լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը: BBC-ի կառավարիչների խորհրդի  նախագահ Սամիր Շահը հրապարակավ ներողություն է խնդրել այդ «սխալ որոշման» համար:

Եվրոպա

BBC-ի տնօրենն ու լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել Թրամփի ելույթի խմբագրման սկանդալի պատճառով

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ