Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները մշակում են օրենք շաթդաուն թույլ չտալու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կուսակից հանրապետականները​​ Կոնգրեսում մշակում են օրինագիծ, որը թույլ կտա այսուհետև չդադարեցնել դաշնային կառավարության աշխատանքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  պատասխանելով այն հարցին, թե ինչ են անում հանրապետականները, որպեսզի թույլ չտրվի շաթդաունի կրկնություն, Թրամփը հայտարարել է, որ օրենսդիրները «փորձում են  կազմել օրինագիծ»։ 

«Դա մի օրինագիծ է, որով կրկնել դա (խմբ.՝ շաթդաունը) երբեք չի ստացվի, դուք չեք կարող կանգնեցնել կառավարության աշխատանքն այն պատճառով, որ փորձում եք փոխել գործարքի պայմանները», - հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը, որը դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկարատևը, սկսվել է հոկտեմբերի լույս 1-ին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում կառավարող Հանրապետական ​​և ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի մի շարք հոդվածների, այդ թվում՝ առողջապահության ոլորտի ծախսերի վերաբերյալ։ Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց մեղադրում են քաղաքական նպատակներով շաթդաուն առաջացնելու և այն ձգձգելու համար:

ԱՄՆ Սենատն ավելի վաղ վերջնականապես հաստատել է շաթդաունն ավարտելու մասին օրինագիծը և այն ուղարկել Ներկայացուցիչների պալատ հաստատման։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատը վերջնական քվեարկությամբ հաստատել է շաթդաունն ավարտելու մասին օրինագիծը

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում