Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատը վերջնական քվեարկությամբ հաստատել է շաթդաունն ավարտելու մասին օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատը վերջնական քվեարկությամբ հաստատել է շաթդաունն ավարտելու մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատը ձայների 60-40 հարաբերակցությամբ վերջնականապես հաստատել է կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումն ավարտելու մասին օրինագիծը և այն ուղարկել Ներկայացուցիչների պալատ հաստատման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ 

Ութ դեմոկրատ սենատորներ հանրապետականների հետ միասին կողմ են քվեարկել շաթդաունն ավարտելու մասին օրինագծին՝ առանց հանրապետականների կողմից երաշխիքներ ստանալու, որ հետագայում կբավարարվի առողջապահական ծառայությունների սուբսիդիաների հետ կապված իրենց կուսակցության պահանջը։

Այժմ կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը քվեարկության կդրվի  Ներկայացուցիչների պալատում։ 

ԱՄՆ-ում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը շարունակվում է արդեն 41 օր։ Սա դարձել է երկրի պատմության ընթացքում ամենաերկար շաթդաունը։ Դաշնային հարյուր հազարավոր աշխատողներ կա՛մ ուղարկվել են հարկադիր պարապուրդի, կա՛մ չեն վճարվում իրենց կատարած աշխատանքի դիմաց։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում