ԱՄՆ Սենատը մերժել է Վենեսուելային հարվածներն արգելող բանաձևը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատը հավանություն չի տվել երկկուսակցական բանաձևին, որը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ չէր տա առանց Կոնգրեսի հաստատման ռազմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Քվեարկության արդյունքների համաձայն՝ բանաձևին դեմ է արտահայտվել 51 օրենսդիր, կողմ՝ 49-ը։

Բանաձևը ներկայացրել են դեմոկրատ սենատորներ Թիմ Քեյնը, Ադամ Շիֆը և հանրապետական ​​սենատոր Ռենդ Փոլը։

Շիֆը քվեարկությունից առաջ հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացումն «ավելի շատ կապ ունի ռեժիմի հնարավոր փոփոխության հետ», քան թմրանյութերի մաքսանենգության համար կասկածվող փոքր նավերը կանգնեցնելու փորձերի հետ։

«Եթե կարծում եք, որ ռեժիմի փոփոխություն է անհրաժեշտ, ապա պետք է գաք Կոնգրես և հայտնեք այդ մասին», - ասել է նա։ 

Նոյեմբերի 5-ին Սպիտակ տան ներկայացուցիչները կոնգրեսականներին տեղեկացրել են, որ Վաշինգտոնը դեռ չի պլանավորում հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքին, հայտնել է CNN-ը։ Քննարկմանը, մասնավորապես, մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Միևնույն ժամանակ Թրամփը թույլատրել է ԱՄՆ զինվորականների կողմից թմրանյութերի տեղափոխմամբ զբաղվող վենեսուելական նավերին հարվածները։

Սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում հարվածներ է հասցրել է 18 նավակի, որոնք, ամերիկյան հետախուզության տվյալներով, թմրանյութեր են տեղափոխելիս եղել։ Այդ հարվածների հետևանքով սպանվել է այդ նավակների վրա գտնվող շուրջ 70 մարդ։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հայտարարել է Կարիբյան ավազանում թմրանյութեր տեղափոխող նավակի ոչնչացման մասին

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին