Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հայտարարել է Կարիբյան ավազանում թմրանյութեր տեղափոխող նավակի ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտարարել է Կարիբյան ավազանում թմրանյութեր տեղափոխող նավակի ոչնչացման մասին

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նոյեմբերի 6-ին հայտարարել է ամերիկյան ուժերի կողմից Կարիբյան ավազանի միջազգային ջրերում հերթական նավակի ոչնչացման մասին, որը, ենթադրաբար, օգտագործվել է թմրանյութերի տեղափոխման  համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Ինչպես մենք ավելի վաղ ասել ենք, հարվածները թմրաահաբեկիչների նավերին կշարունակվեն այնքան, մինչև նրանք  չդադարեցնեն թունավորել ամերիկացիներին», - գրել է Պենտագոնի ղեկավարը։ 

Նրա խոսքով՝ նավակով թմրանյութեր էին տեղափոխում այն կազմակերպության անդամները, որն ԱՄՆ իշխանությունները համարում են ահաբեկչական։ Կազմակերպության անունը չի նշվում։

Ինչպես հայտնել է Հեգսեթը, նավակում եղել են երեք «թմրաահաբեկիչներ»։ Նրանք սպանվել են ԱՄՆ զինվորականների  հասցրած հարվածից։

CNN հեռուստաալիքի հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ զինվորականները վերջին ամիսներին ոչնչացրել են առնվազն 18 փոքր նավ՝ թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, ինչի հետևանքով զոհվել է 70 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում