Գերմանիայի դեսպանը դիվանագիտական ծառայությունը շարունակելու նպատակով վերադարձել է Վրաստան

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը, ով կանչվել էր Բեռլին խորհրդակցությունների համար, վերադարձել է Վրաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ում հայտնել է Գերմանիայի արտգործնախարարությունը։

«Բեռլինում խորհրդակցություններից հետո Թբիլիսում Գերմանիայի դեսպանը վերադարել է Վրաստան։ Այնտեղ նա մեր լիակատար աջակցությամբ կշարունակի իր նվիրված աշխատանքը»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Ֆիշերը հոկտեմբերի 19-ին հետ էր կանչվել խորհրդակցությունների՝ վրացական կողմի դիրքորոշման պատճառով։ Մասնավորապես, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը այն ժամանակ տարածված հայտարարության մեջ հայտնել էր, որ Վրաստանի ղեկավարությունը «քարոզչություն է իրականացնում ԵՄ-ի, Գերմանիայի և անձամբ Գերմանիայի դեսպանի դեմ», այդ իսկ պատճառով որոշում էր կայացվել նրան հետ կանչել։

Պետեր Ֆիշերը բազմիցս բացահայտ քննադատել է Վրաստանի իշխանություններին և աջակցություն է հայտնել Թբիլիսիում ակտիվիստներին և ցուցարարներին։ Սեպտեմբերի 24-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Ֆիշերին և մտահոգություն հայտնել նրա դիրքորոշումների նկատմամբ։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 2-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա էր հղել Բեռլինում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ 

Հայերեն

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը