Վահան Տերյանն այն անհատականություններից է, որի գրական ժառանգությունն ունի գեղագիտական և գաղափարական արժեք. Ալֆրեդ Քոչարյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ԳԱԱ  Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի և  «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել է հայ մեծ բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանի 140–ամյակին նվիրված գիտաժողով: 

Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, Վահան Տերյանի ընտանիքի ներկայացուցիչ Գևորգ Էմին-Տերյանը: 

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ գիտաժողովի անցկացումը հնարավորություն է նորովի գնահատելու Տերյանի դերը հայ գրականության և մշակույթի զարգացման գործում։

«Վահան Տերյանը մեր մշակութային պատմության այն անհատականություններից է, որի գրական ժառանգությունն ունի ոչ միայն գեղագիտական, այլև գաղափարական արժեք։ Այս գիտաժողովը վկայում է Վահան Տերյանի ժառանգության գիտական ուսումնասիրության շարունակականության և արդիականության մասին: Վահան Տերյանի 140-ամյակի միջոցառումների շրջանակում այս տարի վերաբացվել է բանաստեղծի վերակառուցված և նորացված տուն-թանգարանը նրա ծննդավայրում՝ Ջավախքի Գանձա գյուղում: Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի և Հայաստանի պատվիրակությունները՝ երկու երկրների նախարարների գլխավորությամբ: Այդ առիթով հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի մշակույթի նախարարությանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին, «Ջավախք» հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը և այն բոլոր բարերարներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել տուն-թանգարանի վերակառուցման և վերաբացման գործում: ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Վահան Տերյանի ինտերակտիվ տուն-թանգարան» ծրագիրը: Այդ համատեքստում ստեղծվել է Վ. Տերյանի կերպարի 3D եռաչափ մոդելը, որը հասանելի է այցելուներին հայերեն, անգլերեն և վրացերեն: Միևնույն ժամանակ, նախարարության կողմից ֆինանսական աջակցություն է տրամադրվել թանգարանի կայքի ստեղծման և «Տերյանական օրեր» ամենամյա միջոցառման կազմակերպման համար»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ասել է նախարարի տեղակալը և հավելել՝ Տերյանի ստեղծագործական ժառանգությունը խորհրդանշական կամուրջ է երկու երկրների մշակութային և կրթական համագործակցության զարգացման և ամրապնդման համար։

Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը շարունակելու է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են հայ մեծ բանաստեղծի գրական ժառանգության ուսումնասիրմանը և հանրահռչակմանը: Նա շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք։

Գևորգ Էմին-Տերյանը և Շիրակ Թորոսյանն ընդգծել են Վահան Տերյանի 140–ամյակին նվիրված գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն ընդգրկում է մեծ բանաստեղծի գործունեության ամբողջ շրջանակը:

Հայերեն

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել

Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին