Տնտեսություն

Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն առաջիկա ժամերին Ադրբեջանից կհասնեն Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան. Ալեքսեյ Մելնիկով

2 րոպեի ընթերցում

Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն առաջիկա ժամերին Ադրբեջանից կհասնեն Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան. Ալեքսեյ Մելնիկով

Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն առաջիկա ժամերին Ադրբեջանից կհասնեն Վրաստան, այնտեղից էլ կգան Հայաստան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ 

«Հացահատիկն արդեն ճանապարհին է, և շատ շուտով այն կլինի Հայաստանի տարածքում»,-նշեց Մելնիկովը։

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր իրադարձություն է, փաստացի նոր պատմություն երկաթուղու համար։

«Ղազախական հացահատիկն այսօր Ռուսաստանից կհասնի Ադրբեջան, և արդեն առաջիկա օրերին կլինի Հայաստանում։ Սա շատ կարևոր իրադարձություն է, այդ թվում՝ այն փաստը, որ այժմ հնարավոր է բեռներ հասցնել Հայաստան Ղազախստանից, այլ երկրներից և Ռուսաստանից»,-նշեց նա։

Նա վստահություն հայտնեց, որ երթուղին անկասկած պահանջված կլինի, և երկաթուղով բազմաթիվ բեռներ կհասցվեն Հայաստան։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս Հայաստան կհասնի կրկին Ադրբեջանի տարածքով։

Նոյեմբերի 5-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական ցորենի ներկրման մասին խոսել էր նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շեշտելով, որ ցորենը տեղափոխող գնացքը շուտով կհասնի Հայաստան։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում