ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է  հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հաստատված ժամանակացույցի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.

  • Նոյեմբերի 8-ին ժամը 10:00-ին՝ աշխարհագրություն, ժամը 15:00-ին՝ ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն)
  • Նոյեմբերի 9-ին ժամը 10:00-ին՝ քիմիա, շախմատ, ժամը 15:00-ին՝ տեխնոլոգիա, ֆրանսերեն
  • Նոյեմբերի 15-ին ժամը 10:00-ին՝ հասարակագիտություն, ժամը 15:00-ին՝ գերմաներեն, կերպարվեստ, ժամը 12:00-ին՝ թղթային եղանակով իրականացվող քննություններ՝ եզդիերեն, պարսկերեն, ասորերեն
  • Նոյեմբերի 16-ին ժամը 10:00-ին՝ պատմություն
  • Նոյեմբերի 22-ին ժամը 10:00-ին՝ ռուսաց լեզու, ժամը 15:00-ին՝ անգլերեն
  • Նոյեմբերի 23-ին ժամը 10:00-ին՝ ՆԶՊ, երաժշտություն, ժամը 15:00-ին՝ կենսաբանություն, ֆիզիկա
  • Նոյեմբերի 29-ին ժամը 10:00-ին՝ ֆիզկուլտուրա, ժամը 15:00-ին՝ տարրական մանկավարժություն և մեթոդիկա (դասվար)
  • Նոյեմբերի 30-ին ժամը 10:00-ին՝ հայոց լեզու, ժամը 15:00-ին՝ մաթեմատիկա

Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին

  • Դեկտեմբերի 6-ին ժամը 10:00-ին՝ երաժշտություն (նվագակցություն (դաշնամուր), փայտյա փողային գործիքներ, պղնձյա փողային գործիքներ), ժամը 10:00-ին՝ պարարվեստ
  • Դեկտեմբերի 7-ին ժամը 10:00-ին՝ թատերարվեստ (թատերարվեստ), շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, լող:

Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորման ժամանակացույց

  • Նոյեմբերի 29-ին ժամը 10:00-ին՝ հոգեբանություն:
Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում