ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հաստատված ժամանակացույցի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.
- Նոյեմբերի 8-ին ժամը 10:00-ին՝ աշխարհագրություն, ժամը 15:00-ին՝ ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն)
- Նոյեմբերի 9-ին ժամը 10:00-ին՝ քիմիա, շախմատ, ժամը 15:00-ին՝ տեխնոլոգիա, ֆրանսերեն
- Նոյեմբերի 15-ին ժամը 10:00-ին՝ հասարակագիտություն, ժամը 15:00-ին՝ գերմաներեն, կերպարվեստ, ժամը 12:00-ին՝ թղթային եղանակով իրականացվող քննություններ՝ եզդիերեն, պարսկերեն, ասորերեն
- Նոյեմբերի 16-ին ժամը 10:00-ին՝ պատմություն
- Նոյեմբերի 22-ին ժամը 10:00-ին՝ ռուսաց լեզու, ժամը 15:00-ին՝ անգլերեն
- Նոյեմբերի 23-ին ժամը 10:00-ին՝ ՆԶՊ, երաժշտություն, ժամը 15:00-ին՝ կենսաբանություն, ֆիզիկա
- Նոյեմբերի 29-ին ժամը 10:00-ին՝ ֆիզկուլտուրա, ժամը 15:00-ին՝ տարրական մանկավարժություն և մեթոդիկա (դասվար)
- Նոյեմբերի 30-ին ժամը 10:00-ին՝ հայոց լեզու, ժամը 15:00-ին՝ մաթեմատիկա
Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին
- Դեկտեմբերի 6-ին ժամը 10:00-ին՝ երաժշտություն (նվագակցություն (դաշնամուր), փայտյա փողային գործիքներ, պղնձյա փողային գործիքներ), ժամը 10:00-ին՝ պարարվեստ
- Դեկտեմբերի 7-ին ժամը 10:00-ին՝ թատերարվեստ (թատերարվեստ), շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, լող:
Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորման ժամանակացույց
- Նոյեմբերի 29-ին ժամը 10:00-ին՝ հոգեբանություն: