Ռուսաստան

Հարավային Կովկասում իրադրությունը բարելավման միտում ունի. Շոյգու

1 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասում իրադրությունը բարելավման միտում ունի. Շոյգու

Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադրությունը բարելավման միտում ունի, խաղաղության գործընթացի առաջխաղացման համար կարևոր է վերսկսել 3+3 հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ընդհանուր առմամբ, իրադրությունը Հարավային Կովկասում բարելավման միտում ունի: Ընդ որում, ելնում ենք այն բանից, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա առաջին հերթին տարածաշրջանային բնույթ: Այս համատեքստում կարևոր է վերսկսել 3+3 հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքը», - նշել է նա Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ հանդիպմանը։

Նա ընդգծել է, որ մեծ նշանակություն ունի տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։

ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը եզրափակում է «Ռուսաստանի և ԱՊՀ-ի ժողովուրդներ» միջազգային փառատոնը, որը Մոսկվայում անցկացվում է հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 5-ը: 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում