ԱՄՆ-ն չի ունենալու վերահսկողություն ՀՀ տարածքով անցնող երկաթուղու նկատմամբ. Միրզոյանը՝ TRIPP-ի մասին

3 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ունենալու վերահսկողություն TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի տարածքում վերագործարկվող ենթակառուցվածքների նկատմամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:

«Մենք մանրամասները բանակցում ենք, իմ պատկերացմամբ՝ կլինի հայ-ամերիկյան ինչ-որ ձեռնարկություն, որը կկառուցի երկաթուղին և կզբաղվի ամենօրյա կառավարմամբ: Սա չի նշանակում ենթակառուցվածքի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն: Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերելու են ինքնիշխանությանն ու իրավազորությանը, լուծված են, լինելու է Հայաստանի ուղիղ ինքնիշխանությունն այդ ենթակառուցվածքի նկատմամբ, գործելու է Հայաստանի ուղիղ իրավազորությունը, դա ստորագրված և հրապարակված է»,- ասաց Միրզոյանը: 

Արտաքին գործերի նախարարը նշեց՝ հենց այս սկզբունքն է, որ չի անհանգստացնում Իրանին և Ռուսաստանին:

«Ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում նոր չէ, Հայաստանում էլի կան ընկերություններ, որոնք ունեն ամերիկյան մասնակցություն, կա նաև արգենտինական ընկերություն, ֆրանսիական, չինական, դրանցից շատերն ունեն շատ խոշոր մասնակցություն էական ենթակառուցվածքներում: Այն, ինչի մասին  խոսում ենք, որ պետք է Հայաստանին ու Ադրբեջանին կապող երկաթուղին վերակառուցվի, իհարկե, շատ մեծ քաղաքական ուշադրություն է հրավիրում: Շատ լավ է, որ այնպիսի երկիր, ինչպիսին է Միացյալ Նահանգները, հետաքրքրություն ունի։ Սա նաև տնտեսական բաղադրիչ ունի, բացի այդ՝ քաղաքական նշանակություն ունի, նաև խաղաղության երաշխիքներից մեկն է դառնում: Սրա համար էլ մտահոգություններ չեն հնչել պաշտոնական Թեհրանից կամ Մոսկվայից: Ե՛վ Իրանն է հետաքրքրված այս փոխկապակցվածությամբ, և՛ Ռուսաստանի Դաշնությունը»,- նշեց նախարարը:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ Հայաստանի տարածքում կա երկաթուղի, որի կառավարումն իրականացնում է ռուսական ընկերություն: 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ 

Հայերեն العربية English فارسی Русский 中文

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres