Դեմոկրատները հաղթանակ են տարել ԱՄՆ տեղական ընտրություններում. Նյու Յորքի քաղաքապետ կդառնա Մամդանին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետում անցկացված առաջին խոշոր ընտրությունների արդյունքներով դեմոկրատները լավ արդյունքներ են գրանցել՝ հաղթանակ տանելով Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Վիրջինիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Վիրջինիայի նահանգապետ է ընտրվել 46-ամյա Էբիգեյլ Սպենբերգերը, իսկ Նյու Ջերսիի նահանգապետ՝ 53-ամյա Միքի Շերիլը, որոնք երկուսն էլ Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ են։

Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին՝ առաջ անցնելով անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյից և հանրապետական թեկնածու Քըրթիս Սլիվայից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններից առաջ աջակցություն էր հայտնել Էնդրյու Կուոմոյին, ինչպես նաև հայտարարել էր, որ Զոհրան Մամդանիի հաղթանակի դեպքում կկրճատի Նյու Յորքի ֆինանսավորումը։ Նա նաև Մամդանիին անվանել էր «կոմունիստ»։

Միացյալ Նահանգներ

Թրամփը սպառնացել է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը ընտրություններում իր նախընտրելի թեկնածուի պարտության դեպքում

Մամդանիի հաղթանակի ելույթի ընթացքում Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում՝ նշելով. «Եվ ահա սկսվում է»։

CNN-ը նշում է, որ Մամդանին կդառնա Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետը և այդ պաշտոնում առաջին հարավասիացին։ Սպենբերգերը կդառնա Վիրիջինիայի առաջին կին նահանգապետը, իսկ Շերիլը՝ Նյու Ջերսիի առաջին կին դեմոկրատ նահանգապետը։

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը