Միացյալ Նահանգներ

Թրամփը սպառնացել է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը ընտրություններում իր նախընտրելի թեկնածուի պարտության դեպքում

2 րոպեի ընթերցում

Թրամփը սպառնացել է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը ընտրություններում իր նախընտրելի թեկնածուի պարտության դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տանի ձախակողմյան թեկնածուն, ապա ինքը կկրճատի քաղաքի ֆինանսավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ 

«Եթե ​​Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթի կոմունիստ թեկնածու Զոհրան Մամդանին, ապա շատ քիչ հավանական է, որ ես բացի անհրաժեշտ նվազագույն գումարից դաշնային միջոցներ տրամադրեմ իմ սիրելի հայրենի քաղաքին, քանի որ կոմունիստի օրոք այս ժամանակին հզոր քաղաքը հաջողության կամ նույնիսկ գոյատևման զրոյական հնարավորություն ունի», - գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ կնախընտրեր տեսնել Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակը, քան կոմունիստի։ 

«Անկախ նրանից՝ Էնդրյու Կուոմոն ձեզ դուր է գալիս թե ոչ, դուք այլընտրանք չունեք։ Դուք պետք է քվեարկեք նրա օգտին և հուսաք, որ նա ֆանտաստիկ աշխատանք կկատարի։ Նա դրան ընդունակ է, Մամդանին՝ ոչ», - հավելել է Թրամփը։ 

BBC-ն նշում է, որ Մամդանին մերժում է Թրամփի կողմից իրեն տրված բնորոշումը՝ որպես կոմունիստ։ Նա առաջադրվել է Դեմոկրատական կուսակցության կողմից և ըստ հարցումների՝ հաղթանակի ավելի մեծ հավանականություն ունի, քան Կուոմոն։ 

Իսկ Էնդրյու Կուոմոն, որը դեմոկրատական կուսակցության կողմից որպես քաղաքապետ առաջադրվելու մրցավազքում պարտվել էր Զոհրան Մամդանիին, առաջադրվել է որպես անկախ թեկնածու։ Կուոմոն նախկինում Նյու Յորքի նահանգի դեմոկրատ նահանգապետն էր։ 

Հանրապետական կուսակցության թեկնածու Քըրթիս Սլիվան, ըստ հարցումների, գտնվում է երրորդ տեղում։ Իր գրառման մեջ Թրամփը չի սատարել նրան՝ գրելով՝ «Քըրթիս Սլիվային տրված քվեն քվե է Մամդանիի օգտին»։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում