Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու հայտն արդեն ներկայացվել է ԱԳՆ․ ԿԳՄՍ նախարար

1 րոպեի ընթերցում

Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտն արդեն ներկայացվել է Արտաքին գործերի նախարարություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Տաթևի վանքի մասով, այո, մենք ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտը ներկայացրել էինք Արտաքին գործերի նախարարություն։ Այժմ աշխատանք է ընթանում՝ հուշարձանը նախնական ցանկից տեղափոխելու դեպի հիմնական ցանկ։ Կարծում եմ, որ այդ աշխատանքները կավարտենք արդեն հաջորդ տարվա ընթացքում»,-նշեց Անդրեասյանը։

Նախարարը նաև ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում հայկական հուշարձաններ ընդգրկելու քաղաքականությունը դարձել է համակարգային և շարունակական գործընթաց։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում հուշարձաններ ընդգրկելու մեր քաղաքականությունը սկսել ենք այն բանից հետո, երբ առաջին անգամ բյուջեում նախատեսեցինք նման միջոցառում։ Դա հնարավորություն տվեց, որ այս գործընթացը դառնա ամենօրյա աշխատանք։ Մենք հետևողականորեն աշխատում ենք՝ ապահովելու մեր հուշարձանների պաշտպանվածությունը և նրանց ընդգրկումը համաշխարհային ժառանգության ցանկերում»,-ասաց նախարարը։

Հայերեն العربية فارسی Türkçe

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին