ՊԵԿ-ում շարունակվում են եկամուտների տարեկան հայտարարագրման շուրջ իրազեկման հանդիպումները

3 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը սահմանված էր 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։ ՀՀ հարկային օրենսգրքի (հոդված 156․1) համաձայն, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց համար եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի դրությամբ նախալրացրել և հանձնել է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ 

Մասնավորապես, այս դրույթը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) համար սահմանված վերջնաժամկետը չեն ստորագրել և հանձնել իրենց 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն ինքնուրույն լրացնել կամ խմբագրել արդեն իսկ հանձնված հայտարարագիրը կամ լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն, ապա Կոմիտեն շարունակում է իրազեկման աշխատանքները։ 

Մասնավորապե, նոյեմբերի 3-ից սկսած նախատեսված է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ կազմակերպել Երևանում՝ Կոմիտաս 35 հասցեում, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը՝ 16։00-ին։ Հանդիպման ընթացքում մանրամասն կներկայացվեն եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը: Ի դեպ, հանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված կլինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ համակարգիչներով։ Այն քաղաքացիները, որոնք ունեն բջջային նույնականացման քարտեր (miD), հնարավորություն կունենան, իրազեկման աշխատանքներին զուգահեռ, լրացնել և հանձնել իրենց եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Իրազեկման հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես մասնակցի տվյալներն ուղարկել HVSV20@taxservice.am էլ․հասցեին։ 

Կկազմակերպվեն նաև իրազեկման հանդիպումներ՝ առցանց ձևաչափով, որին մասնակցելու համար անհրաժեշտ է HVSV6@taxservice.am էլ․ հասցեին ուղարկել կազմակերպության անվանումն ու կոնտակտային անձի տվյալները։

Հարցերի պարզաբանման նպատակով քաղաքացիները նաև կարող են դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին՝ այցելելով կամ զանգահարելով երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն (առանց ընդմիջման)։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից