Ադրբեջան

ՀՀ ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սևանի մասին արված հայտարարություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Աժ փոխխոսնակը համապատասխան գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան: Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես: Պետք է գնալ առաջ: Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»,- գրել է Ռուբեն Ռուբինյանը:

Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե 20-րդ դարի սկզբի ռուսական հին կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։ 

«Սևանա լիճ չկա, բայց կա Գյոյչա լիճ։ Այդ քարտեզները մենք չենք կազմել, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը մի ժամանակ Իրանից և Արևելյան Անատոլիայից հայերին վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում