Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված Euronews-ի գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մասնակցելու է Եվրոպայի ընդլայնման վերաբերյալ աննախադեպ Euronews-ի գագաթնաժողովին։ Միջոցառումը, որը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Բրյուսելում, կքննարկի Եվրոպայի ընդլայնման ռազմավարական գործընթացը, դրա մարտահրավերներն ու առավելությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Euronews-ի գագաթնաժողովը, որը եզակի եվրոպական քաղաքական միջոցառում է, առաջին անգամ կմիավորի ԵՄ-ի և մի շարք անդամակցության թեկնածու երկրների առաջնորդներին՝ քննարկելու Եվրոպայի ընդլայնման գործընթացը դեպի Արևելք՝ Եվրոպական Միության թեկնածու երկրներից՝ Ուկրաինայից, Մոլդովայից մինչև Արևմտյան Բալկաններ։

Եվրոպայի ռազմավարական ընդլայնմանը նոր թափ հաղորդելով՝ Euronews-ի գագաթնաժողովը բեմում կմիավորի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսիին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, ինչպես նաև երեք վարչապետների՝ Էդի Ռամանին (Ալբանիա), Միլոյկո Սպայիչին (Չեռնոգորիա) և Հրիստիան Միկոսկուն (Հյուսիսային Մակեդոնիա):

Գագաթնաժողովի ընթացքում Euronews-ը հարցազրույց կանցկացնի նախագահ Զելենսկիի հետ՝ պարզելու Ուկրաինայի ազգային ռազմավարությունը ԵՄ-ին միանալու ճանապարհին։ 

«Ի վերջո, պատերազմն Ուկրաինայում ու Եվրոպայի համար դրա սպառնալիքը նոր հրատապություն և խթան են հաղորդել ԵՄ ընդլայնման գործընթացին՝ թե՛ Եվրամիության, թե՛ անդամակցության թեկնածու երկրների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում