ՄԱԿ-ում անթույլատրելի են համարել Կարիբյան ծովում նավերին ԱՄՆ-ի հասցրած հարվածները

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչությունը դատապարտում է Կարիբյան ծովի նավերին ամերիկացի զինվորականների հասցրած հարվածները, որոնք, Վաշինգտոնի տվյալների համաձայն, մասնակցում են թմրանյութերի մաքսանենգությանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Այս գրոհները և զոհերի թվի աճն անընդունելի են։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի գրոհները», - ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության խոսնակ Ռավինա Շամդասանին ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել հետաքննություն անցկացնել և նշել է, որ «Կարիբյան ծովում ու Խաղաղ օվկիանոսում նավերի վրա ԱՄՆ-ի կողմից ավիահարվածները խախտում են միջազգային իրավունքը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր բանակն օգտագործել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս գտնվող լատինաամերիկյան թմրակարտելներին հարվածներ հասցնելու համար։ ԱՄՆ հրամանատարությունը Լատինական Ամերիկայի ափեր է ուղարկել ութ նավ և մեկ սուզանավ։ Նման գործողությունները մտահոգություն են առաջացրել մի շարք երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի իշխանությունների մոտ։ 

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում ոչնչացրել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող հերթական նավը

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին