Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում ոչնչացրել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող հերթական նավը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում ոչնչացրել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող հերթական նավը

Միացյալ Նահանգների զինված ուժերը ոչնչացրել են հերթական նավակը, որը ենթադրաբար օգտագործվել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի փոխադրման համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Նա տեղեկացրել է, որ հարվածը, որն ամերիկյան «հետախուզության տվյալներով օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», հասցվել է Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։ Ոչնչացվել է անձնակազմի չորս անդամ։

Ինչպես օգոստոսին հաղորդել էր The New York Times-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի ստորագրել է հրահանգ լատինամերիկյան թմրակարտելների դեմ ռազմական ուժի կիրառման մասին։ Դրանից հետո Կարիբյան ծովի շրջան են տեղափոխվել ԱՄՆ-ի զինված ուժերի զգալի լրացուցիչ  ստորաբաժանումներ։ 

Վաշինգտոնն սկսել է օդից  հարվածներ հասցրել այն նավերին, որոնք, ԱՄՆ կառավարության տվյալներով, թմրանյութեր են տեղափոխել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում