Երասխ-Սադարակ երկաթգծի կառուցման մասով բյուջետավորված տող չունենք․ ՏԿԵ նախարար

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ առնչվող Երասխ-Սադարակի երկաթգծի և TRIPP միջազգային նախագծի ֆինանսավորմանը։

Քաղաքականություն

Արթուր Խաչատրյանը վստահ է՝ TRIPP-ի լիարժեք գործելու համար պետք է կառուցվի նաև Երասխ-Սադարակ երկաթուղին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք 2026 թվականի պետական բյուջեում նախատեսված են գումարներ Երասխից մինչև ադրբեջանական սահման երկաթգծի կառուցման համար՝ հաշվի առնելով, որ այդ ուղղությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։

Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ ծրագիրը դեռևս քննարկման փուլում է, և բյուջեում առանձին տող այդ նպատակով չի նախատեսվել։

«TRIPP-ի հետ կապված քննարկում ենք ֆինանսավորման տարբերակները, և ծրագիրը դեռ ամբողջությամբ գտնվում է քննարկման փուլում։ Քանի դեռ այդ քննարկումները չեն ավարտվել, չեմ կարող կոնկրետ նորություն հայտնել։ Ինչ վերաբերում է երկաթուղիների արդիականացմանը՝ միջոցներ նախատեսված են, սակայն Երասխ-Սադարակի մասով բյուջետավորված տող, որպես այդպիսին, չունենք»,-նշեց Դավիթ Խուդաթյանը։ 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP-ի  («Թրամփի ուղի» նախագիծ) լիարժեք գործելու համար պետք է կառուցվի նաև Երասխ-Սադարակ երկաթուղին։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար հռչակագիրը: Հռչակագրի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. 

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։ 

Հայերեն فارسی Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից