Հայաստան

Հայաստանը պաշտոնապես միացել է Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պաշտոնապես միացել է Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին

Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը և «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» (International Fund for Public Interest Media, IFPIM) գործադիր տնօրեն Նիշանտ Լալվանին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը պաշտոնապես միանում է Հիմնադրամին՝ Թիրախային տարածաշրջանի անդամ երկրի կարգավիճակով, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում մեդիագրագիտությունը, ինչպես նաև անկախ և փաստահեն  լրագրության զարգացումը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով Փարիզում է՝ մասնակցելու Փարիզի Խաղաղության 8-րդ համաժողովին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում