Դատական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը մնում է առաջնահերթ. Դեպարտամենտի ղեկավարը ներկայացրել է կառույցի բյուջեն

4 րոպեի ընթերցում

Դատական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը Դատական դեպարտամենտի համար մնում է առաջնահերթություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում են կառույցից, այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նշել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը։

Քննարկմանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը անդրադարձել է դատավորների աշխատավարձերի բարձրացման քաղաքականությանը մասնավորապես՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերի նվազեցման հարցին։ 

Պատգամավորը նշել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից հակակոռուպցիոն դատարանի դատավորների ստացած հավելավճարը նվազեցվել է, ինչի հետևանքով նրանց ընդհանուր վարձատրությունը պակասել է սկզբնական աշխատավարձից։

Ի պատասխան՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը նշել է, որ դատավորների աշխատավարձը չի նվազել, պարզաբանել է, որ փոփոխությունը վերաբերում է միայն հավելավճարներին, որոնք նվազեցվել են Ֆինանսների նախարարության քաղաքական որոշման հիման վրա։

«Աշխատավարձը չի նվազել, պարզապես նվազեցվել է հավելավճարը՝ միջինը 14–16%։ Դա քաղաքական որոշում է, որը վերաբերում է բոլոր ոլորտներին։ Սակայն, մեր առաջնահերթությունը շարունակում է մնալ դատական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը։ Նրանք կատարում են բարձր պատասխանատվությամբ աշխատանք, և այն պետք է արդարացիորեն գնահատվի»,- նշել է Գալստյանը։

Ալխաս Ղազարյանն իր աջակցությունն է հայտնել հարցի լուծմանը՝ նշելով, որ պատրաստ է օգնել։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի արբիտրաժային գործերի տոկոսային ցուցանիշը հաջորդ տարվա համար զրոյական է, ինչը պարզաբանման կարիք ունի՝ հաշվի առնելով բեկանված դատական ակտերի թիվը և կայացած դատական ակտերի հարաբերակցությունը։ 

Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը պարզաբանել է, որ տվյալ ցուցանիշի զրոյական լինելը պայմանավորված է տեխնիկական հանգամանքով և հավելել՝ «Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային» համակարգի ներդրումից հետո այն դեռևս թույլ չի տալիս արբիտրաժային գործերի տարանջատումը մյուս գործերից։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում՝ ցուցանիշները ճիշտ ձևով տարանջատելու համար։ 

Վլադիմիր Վարդանյանը նիստի ընթացքում նաև ընդգծել է, որ դատավորների ծանրաբեռնվածությունը հնարավոր է նվազեցնել արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։ Նա նշել է, որ դատավորները հաճախ չափազանց ծանրաբեռնված են, սակայն անհրաժեշտ է փորձել օգտագործել արհեստական բանականության գործիքները և մեր դատավորները պետք է հասկանան, որ սա կարող է էապես կրճատել ժամանակի տևողությունը․ «ի՞նչ ունենք այս ոլորտում և ինչ ենք նախատեսում անել»,- հարցրել է Վարդանյանը։ 

Արձագանքելով՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը հավելել է, որ դատավորների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ պարբերաբար իրականացվում են աշխատանքներ։

Հայերեն

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց