Ռոբերտ Ֆլոյդն ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և երիտասարդ դիվանագետների համար հանդես է եկել բանախոսությամբ

2 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջուկային փորձարկումերի համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդը հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և երիտասարդ դիվանագետների համար հանդես է եկել բանախոսությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Հանդիպմանը  ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Շնորհակալություն հայտնելով գործադիր քարտուղար Ֆլոյդին բանախոսությամբ հանդես գալու պատրաստակամության համար՝ Դավիթ Կարապետյանը շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը և ընդգծել Միջուկային փորձարկումերի համապարփակ արգելման պայմանագրի անկյունաքարային դերը միջազգային զինաթափման և չտարածման  գործընթացներում: 

Դասախոսության շրջանակներում Ռոբերտ Ֆլոյդը մասնակիցներին է ներկայացրել Կազմակերպության գործունեությունը, վերջինիս նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ միջազգային ջանքերը, առկա մարտահրավերները և հնարավորությունները: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային  մոնիթորինգային համակարգի կարևորությունը և դրանում Հայաստանի մասնակցությունը:  

Բանախոսությանը հաջորդել են հարցուպատասխան և արդյունավետ քննարկումներ մասնակիցների հետ: 

Հայերեն Русский

Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը

ԱԺ նիստ

Ջրային կոմիտեի ղեկավար կազմը երկօրյա այցով եղել է Տավուշի մարզում

Էդվարդ Ասրյանն ու Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության հարցերը

Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման ընթացքում արձանագրված ձեռքբերումները

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաղորդագրություններ է փոխանակել Թրամփի աշխատակազմի ղեկավարը ձևացող անձի հետ