Գազայում զոհերի թիվը գերազանցել է 90-ը. Իսրայելը վերսկսել է հրադադարի ռեժիմի կիրառումը

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հոկտեմբերի 29-ի առավոտյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 91-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Նշվում է, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի, քանի որ կան բազմաթիվ ծանր վիրավորներ, իսկ ավերված տների փլատակներում անհետ կորածների որոնումները դեռ շարունակվում են։

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում մի քանի քաղաքների։ Ավելի վաղ հաղորդվել էր 63 զոհի մասին։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ քաղաքական վերնախավի հրահանգով «ահաբեկչական թիրախներին և ահաբեկիչներին տասնյակ հարվածներ հասցնելուց հետո» ԻՊԲ-ն վերսկսել է հրադադարի ռեժիմի կիրառումը։

Հարվածների շրջանակում, ըստ հաղորդագրության, Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի անվտանգության գործակալությունը հարվածել են «ավելի քան 30 ահաբեկիչների, որոնք հրամանատարական դիրքեր էին զբաղեցնում Գազայի հատվածում գործող ահաբեկչական կազմակերպություններում»։

«ԻՊԲ-ն կշարունակի պահպանել հրադադարի համաձայնությունը և խիստ կարձագանքի դրա ցանկացած խախտման», - նշված է հաղորդագրության մեջ։

Իսրայելը հարվածներ էր հասցրել այն բանից հետո, երբ Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում փոխհրաձգության հետևանքով զոհվել էր իսրայելցի զինվոր։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի հարձակմանը, և Իսրայելին մեղադրել էր հրադադարը խախտելու համար՝ նշելով, որ կհետաձգի պատանդներից մեկի աճյունի վերադարձը։ 

Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում 63 զոհ է գրանցվել. Թրամփը պնդել է, որ ոչինչ չի վտանգի հրադադարը

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով