Մարզեր

Վաղաշենում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Վաղաշենում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 7-րդ փողոցում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի 7-րդ փողոցի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 72 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում՝ 800 գծամետր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ն, մեկնարկել են 2025 թվականի հունիսից և ավարտվել հուլիսին։ Ծրագրի իրականացման արդյունքում արդեն Վաղաշենի 7-րդ փողոցի 50 տնտեսություն օգտվում է շուրջօրյա ու որակյալ ջրամատակարարումից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում