Մարզեր

Լիճքում հիմնանորոգվում է երեք փողոց

1 րոպեի ընթերցում

Լիճքում հիմնանորոգվում է երեք փողոց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Ա8 թաղամասի 10-րդ և 2-րդ, Ա3 թաղամասի 14-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայքնապետարանի աշխատակազմից, Լիճքի 3 փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 118 միլիոն 760 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Ա8 թաղամասի 10-րդ և 2-րդ, Ա3 թաղամասի 14-րդ փողոցի հիմնանորոգում՝ ասֆալտապատմամբ, 1817 մետր ընդհանուր երկարությամբ և 9085 քմ մակերեսով։

Հոկտեմբերի 15-ից մեկնարկած շինաշխատանքները, որոնք կատարվել են շուրջ 70 տոկոսով, նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում։ 

Ծրագրի շահառու են հանդիսանում շուրջ 2000 բնակիչ։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում