Երանոսում ոռոգման ջրատարի արտաքին ցանց է կառուցվում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Երանոսի ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 110 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ոռոգման արտաքին ցանցի կառուցում՝ 2800 մետր երկարությամբ, որից 639 մետրը՝ երկաթբետոնե կիսախողովակներով, մնացած 2161 մետրը՝ պոլիէթիլենային ստորգետնյա փակ խողովակաշարով։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Բիդեք» ընկերությունը, ավարտվել են շուրջ 40 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում 2026-ին ոռոգման շրջանից շուրջ 40 հեկտարի վրա ոռոգման ջուրը տնտեսություններին կմատակակարվի ժամանակին ու անկորուստ։ Ծրագրի շահառու է հանդիսանում շուրջ 550 տնտեսություն։
Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականի ընթացքում։