Մարզեր

Հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքները

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բազմաբնակարան 10 շենքի բակային տարածքները հիմնանորոգվում են ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, բազմաբնակարան 10 շենքի բակային տարածքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 163 միլիոն 872 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Վարդենիս քաղաքի Երիտասարդության 2, 3, 6, 11, 12, Արզոյան 2, Վ․Համբարձումյան 17 և 19, Լեռնագործնեի 1/1 և ½ հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգում՝ ասֆալտապատմամբ, եզրաքարերի տեղադրմամբ, ջրահեռացման համակարգերի նորոգմամբ, այլ կարգի աշխատանքներով։ Հիմնանորոգվող բակային տարածքներն ընդգրկում են 14 հազար 341 քմ մակերես։  

Շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են դեռևս օգոստոսից, շուրջ 70 տոկոսով ավարտված են։  

Բակերի բարեկարգման աշխատանքները սկսել են կոյագծերի փոխարինման և թարմացման աշխատանքներով՝ հետագայում ասֆալտի շերտը քանդելուց զերծ պահելու ո համար: Շինաշխատանքների ընթացքում ապամոնտաժվում են նաև ապօրինի ավտոտնակներն ու օժանդակ կառույցները, որոնց  հաշվին էլ ընդարձակվում են բակային տարածքները: Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի ներկայացմամբ՝ Ազգալդյան փողոցի բազմաբնակարան շենքի բակում 7-8 ապօրինի ավտոտնակ է ապամոնտաժվել: Տարածքն ազատվել է, կառուցվում է նաև խաղահրապարակ: 

Ծրագրի իրականացման արդյունքում ոչ միայն հիմնանորոգվում ու բարեկարգվում են բազմաբնակարան շենքերի բակային տարածքները, այլ նաև երեխաներն ունենալու են զբոսանքի ու խաղերի համար ընդարձակ տարածք: 

Շինարարական աշխատանքներն, ըստ նախատեսվածի, կավարտվեն 2025 թվականի ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում