Վարչապետն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Փաշինյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի անցկացումը Երևանում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նիստը կանցնի արդյունավետ և կարևորել միջխորհրդարանական ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը։ 

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը։ Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների առաջմղումը ԵՄ օժանդակությամբ, այդ թվում՝ տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտները ներդնելու նպատակով։ Այս առումով, վարչապետը կարևորել է ԵՄ–ի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական ու փորձագիտական աջակցության շարունակականությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության հաստատման փաստը և նշել, որ ներկայումս ձևավորվել է բարենպաստ մթնոլորտ՝ երկխոսությունը և քննարկումները արդյունավետ շարունակելու համար։  

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները ողջունել են ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և ԵՄ–ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ Հայաստանի քայլերը՝ նշելով, որ խորհրդարանական ձևաչափով ևս հայաստանյան գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն։ Միաժամանակ, նրանք ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը։ 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին, սահմանազատման գործընթացին և այլ թեմաների։ 

Հայերեն العربية English Français Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres