Քաղաքականություն

Իրանի դժգոհության մասին շահարկումները չեն համապատասխանում իրականությանը. ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Իրանի դժգոհության մասին շահարկումները չեն համապատասխանում իրականությանը. ԱԳ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանն ունի փայլուն հարաբերություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք ունենք փայլուն հարաբերություններ։ Մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք։ Այն շահարկումները, թե իբր Իրանի Իսլամական Հանրապետությունը դժգոհ է կամ պատրաստվում է բուռն դժգոհություն արտահայտել ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ հարաբերությունները ռազմավարական բնույթի են և դա շուտով կարտացոլվի համապատասխան փաստաթղթով։

«Մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական են։ Օրերս օրինակ բերեցի և ուզում եմ կրկնել՝ որտե՞ղ եք տեսել բարդություն ունեցող հարաբերություններ, որտեղ կողմերը պայմանավորվում են ռազմավարական գործընկերության հաստատման շուրջ և որոշում են հնարավորինս արագ կառուցել միմյանց կապող երկրորդ կամուրջը։ Դա մեր և Իրանի հավատամքն է և պայմանավորվածությունը»,-եզրափակեց Միրզոյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում